Մասլոյի բուրգ

Առաջին աստիճան

Այս պայմանական բուրգի հիմքում ընկած է ֆիզիոլոգիական բնույթի պահամջները, որոնք բնորոշ են մեր մոլորակի բոլոր կենդանի օրգանիզմներին: Եվ դրանց բավարարումը մարդուն անհրաժեշտ է նրա համար, որ հենց դրանից է կախված նրա գոյատևումը: Այդ պահանջների թվին կարելի է դասել քնի, շնչելու, սնվելու պահանջները և այլն: Կգտնվեն մարդիկ, ովքեր կանվանեն այդ պահանջները ստորադասական և բնազդային, բայց առանց այդ պահանջների բավարարման մարդը չի ձգտի ավելի բարձր նպատակների: Այլ բառերով ասած, եթե մարդը զգում է ծարավի տանջող պահանջ, դժվար թե կմտածի երաժշտական ստեղծագործության ստեղծման մասին կամ էլ վատնի վերջին գրոշները թատրոնի տոմսի վրա: Եվ հենց այս պահանջներն են ստիպում մարդուն աշխատել և վաստակած գումարով ձեռք բերել հագուստ, սնունդ և կենցաղային պարագաներ:

Երկրորդ աստիճան

Բուրգի երկրորդ աստիճանում է գտնվում անվտանգության և ապահովության պահանջը: Եվ այստեղ լավ օրինակ կլինեն մանուկները: Երեխաները, ունենալով մինիմալ գիտակցություն, քաղցի և ծարավի բավարարումից հետո, բնազդաբար ձգտում են ստանալ պաշտպանություն, և բավարարել դա կարող է միայն մոր տաքությունը: Նույնը տեղի է ունենում և հասուն ժամանակ: Առանց հոգեկան շեղումների մարդկանց մոտ այն դրսևորվում է փափուկ ձևով: Նրանք տեղադրում են կողպեքներ դռների վրա, ապահովագրում են իրենց ունեցվածքը և այլն:

Երրորդ աստիճան

Երրորդ աստիճանում են գտնվում սոցիալական պահանջները: Եվ այն դրսևորվում է նրանով, որ մարդը ձգտում է պատկանել որևէ կոլեկտիվի, գտնել ընկերներ: Նա ցանկանում է սիրել և լինել սիրված: Սոցիալկան միջավայրը դա հնարավորություն է զգալքեզ կարևոր և օգտակար ուրիշների համար: Եվ հենց այս պատճառով մարդիկ փորձում են հաստատել լավ հարաբերություններ ծանոթների հետ, նրանք փնտրում են կողակիցներ ընտանիքում, բիզնեսում և այլն:

Չորրորդ աստիճան

Երբ նախորդ պահանջը լիովին բավարարված է, ուրիշների ազդեցությունը մարդու վրա փոքրանում է, և առաջնային նշանակություն են ձեռք բերում այլ կարիքներ: Դրանք են հարգանքի, տաղանդի և հնարավորությունների ճանաչման պահանջները: Միայն այդ ամենից հետո մարդը կարող է իրագործել իր պոտենցիալը, ստանալով մոտ մարդկանց ճանաչում, նա դառնում է վստահ իր ուժերին:

Հինգերորդ աստիճան

Բուրգի վերջին աստիճանը դա հոգևոր պահանջն է, ցանկություն դրսևորել իր ամբողջ պոտենցիալը: Հենց դա էլ ստիպում է մարդուն զբաղվել ստեղծագործությամբ, հաճախել թատրոններ և թանգարաններ, ամեն ձևով զարգացնել իր տաղանդը: Դրանից բացի մարդիկ, որոնք բավարարել են իրենց ցածր մակարդակների պահանջները, հասնելով հինդերորդին, փորձում են գտնել կյանքի իմաստտ, ճանաչել շրջապատող աշխարհը, պաշտպանել իրենց հայացքները, կռվել արդարության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *