Archives

Աշխարհագրության հաշվետվություն

1.Ընդհանուր աշխարհագրություն

Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունը` կենսոլորտը, տնտեսագիտությունը` մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:
Բնական միջավայրի խելամիտ օգտագործման ու վերափոխման ուղիների
բացահայտումը դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը:
Աշխարհահամակարգերի զարգացման միտումների, մարդու ազդեցության հետևանքով
դրանցում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրությունը հնարավորություն է
տալիս իրականացնելու աշխարհագրական կանխատեսումներ: Ժամանակակից
աշխարհագրությանը բնորոշ է ուսումնասիրության համակարգային մոտեցումը, երբ
բազմակողմանի վերլուծության են ենթարկվում բնական և հասարակական երևույթների
ու բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը: Աշխարհագրության վերափոխիչ–
կառուցողական խնդիրներից են նաև բնահասարակական տարածական տարբեր
համակարգերի ¥մարդածին լանդշաֆտներ¤ նախագծումն ու ծրագրումը,
հասարակության տարածքային կազմակերպման բարելավումը: Ներկայումս
աշխարհագրության մեջ լայն տարածում են ստանում համաաշխարհագրական այն
գիտելիքները, որոնք ընդգրկում են և՛ բնական, և՛ հասարակական բաղադրիչներ:
Աշխարհագրական գիտելիքների միասնացման արդյունքում զարգանում է ընդհանուր
աշխարհագրությունը: Ընդհանուր աշխարհագրությունը ձևավորվում և զարգանում է
երեք հիմնական ուղղություններով: Առաջինը բնության և հասարակության
փոխազդեցության ուսումնասիրման ու վերլուծության ուղին է: Մի կողմից
ուսումնասիրվում են հասարակության զարգացման ու տարածքային կազմակերպման
վրա բնական միջավայրի ազդեցությունները (արդյունավետ բնօգտագործման
հիմնահարցերը), մյուս կողմից` բնական միջավայրի վրա հասարակության
ազդեցությունները (բնապահպանական հիմնահարցերը): Երկրորդը բնական և
հասարակական երևույթների տարածքային վերլուծության ուղին է: Ուսումնասիրվում են
այդ երևույթների տարածքային կազմակերպման ընդհանուր գծերն ու
օրինաչափությունները: Երրորդը երկրագրական և տարածաշրջանային վերլուծության
ուղին է: Համալիր ուսումնասիրվում են երկրների և տարածաշրջանների բնությունն ու
հասարակությունը՝ իրենց բաղադրիչներով:
Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում
Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների`
քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝
աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի
մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտություն`հասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են
քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն
օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛
հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին
բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները: Դրանք են
ընդհանուր ֆիզիկական աշխարհագրությունը երկրագիտություն),
հնէաաշխարհագրությունը, լանդշաֆտագիտությունը, մայրցամաքների և օվկիանոսների
աշխարհագրությունը:
Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հասարակական
գիտությունների՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, պատմության
հետ:

 

2.Աշխարհագրական թաղանթի հատկանիշները

Աշխարհագրական թաղանթի կարևորագույն և առավել հայտնի օրինաչափությունը զոնայականությունն է: Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Զոնայականության գլխավոր պատճառը Երկրի գնդաձևությունն է, որի հետևանքով, ըստ աշխարհագրական լայնությունների, արեգակնային էներգիան բախշվում է անհավասարաչափ: Դրանով են պայմանավորված մթնոլորտային ճնշման, տեղումների, ցամաքի ու օվկիանոսների ջրերի, հողաբուսական ծածկի ու կենդանական աշխարհի զոնայական դրսևորումները: Զոնայականության վերաբերյալ պատկերացումները ձևավորվել են դեռ հին Հունաստանում և հիմնված են եղել հին հույների կողմից առաջ քաշած Երկրի գնդաձևության գաղափարի վրա: Իսկ աշխարհագրական թաղանթի այդ օրինաչափության գիտական հիմնավորումը տրվել է ռուս աշխարհագրագետ Վ. Դոկուչաևի կողմից 19–րդ դարի վերջերին: Ճառագայթային էներգիայի զոնալ բաշխվածության կարևոր հետևանքներից մեկը երկրագնդի վրա ջերմային գոտիների առաջացումն է: Առանձնացնում են ջերմային հինգ գոտիմեկ տաք կամ շոգ գոտի, երկու բարեխառը գոտի, երկու ցուրտ գոտի: Ջերմային այդ գոտիների սահմաններում առանձնացվում են չորս հիմնական և երեք միջանկյալ կլիմայական գոտիներ: Երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացման և խոնավացման ազդեցության տակ ձևավորվում են օդային զանգվածների չորս հիմնական տիպերը հասարակածային,
արևադարձային, բարեխառն, բևեռային:

 

3.Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը

Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորումը երկարատև պատմական գործընթաց է, որն սկսվել է առաջին պետությունների առաջացմամբ և շարունակվում է նաև մեր օրերում:
Այդ ձևավորումը հիմնականում ընթանում է դանդաղ՝ երկրների սոցիալտնտեսական կարգի փոփոխման, պետությունների միավորման կամ տրոհման հետևանքով: Սակայն, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կտրուկ արագացնում են քաղաքական քարտեզի ձևավորման գործընթացը: Նման իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածները կոչվում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման փուլեր:
Առանձնացնում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման մի շարք փուլեր, որոնց տարանջատումը պայմանական է: Ստորև կներկայացվեն քաղաքական քարտեզի ձևավորման փուլերը՝ առանձնացնելով նրանց բնորոշ կարևոր իրադարաձությունները:Առաջին փուլի (հին փուլ) սկիզբը համընկնում է առաջին պետությունների առաջացման հետ և տևում է մինչև 5-րդ դար:
Այս փուլում են ստեղծվել, զարգացել և անկում ապրել Հին աշխարհի պետությունները, ինչպիսին էին Հին Հռոմը, Աթենքը, Ասորեստանը, Ուրարտուն, Հին Եգիպտոսը և այլն:

4.Զարգացած և զարգացող երկրներ

Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ:

Զարգացող երկրները սովորաբար ներկայացվում են հետևյալ ենթախմբերով:
Առաջին ենթախումբը ներկայացնում են, այսպես կոչված, առանցքային երկրները՝
Հնդկաստանը, Չինաստանը և Մեքսիկան: Սրանք տիրապետում են մարդկային, բնական
և տնտեսական հսկայական ներուժի և շատ առումներով զարգացող երկրների
առաջատարներն են:
Երկրորդ ենթախումբը կազմում են նավթարտահանող երկրները, որոնք «նավթային
դոլարների» հոսքի շնորհիվ ունեն մեկ շնչի հաշվով բավական բարձր ՀՆԱ (6–10 հազ.
դոլար). երբեմն այն անցնում է 20 հազ. դոլարից:

 

5.Աշխարհի բնակչությունը

Ժողովրդագրության մեջ աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ[1]։ Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի[2] և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի[3]։

Աշխարհի բնակրության հաշվարկները 1800-ից 2100 թվականներին հիմնված «բարձր», «միջին» և «ցածր» Մակի 2015 թվականի զեկույցի և ՄԱԿ-ի մինչև 1950 թվականի պատմական հաշվարկների վրա:
Բնակչության աճի գրաֆիկ տվյալները ստացվել են Համաշխարհային բանկի կողմից Google-ի միջոցով:

Աշխարհի բնակչության տոկոսային հարաբերկացությունը ըստ երկրների:

Աշխարհի բնակչությունը շարունակաբար աճում է 1315-1317 թվականների Մեծ սովից և 1350 թվականի Սև մահից հետո, երբ բնակչությունը մոտ 370 միլիոն էր[4]։ Բնակչության աջի գլոբալ մակարդակը ամենաբարձր արժեքը ստացել է 1955-ից 1975 թվականներին և կազմել է միջինը 1.8 տոկոս, իսկ 1965-ից 1970 թվականներին եղել է 2,1 տոկոս[5]։ Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում[5]։ Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել[6] և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին[7]։
Ընդհանուր տարեկան ծնունդների ամենաբարձր մակարդակը եղել է 1980-ական թվականների վերջին, մոտ 139 միլիոն[8] և 2011 թվականի դրությամբ կանխատեսվում է, որ կմնա հաստատում 135 միլիոնի սահմաններում[9], մինչդեռ մահերը հաշվվում են 56 միլիոն և 2040 թվականին կանխատեսվում է կդառնա մոտ 80 միլիոն[10]։ Աշխարհի բնակչության միջին տարիքը 2018 թվականի դրությամբ կազմել է 30.4 տարեկան[11]։

6.ՀՀ ընդհանուր բնութագիրը

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում[6][7], թեև աշխարհա-քաղաքական և մշակութային առումներով գտնվում է արևելյան և հարավարևելյան Եվրոպայում։ Հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է[Ն 1], իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը[8]։Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում[1]։Հայաստանը 1-ին պետությունն է,որը պետական կրոն է հռչակել քրիստոնեությունը 301 թվականին։
Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի ▼2 930 450 մարդ (2017)[9] բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն[10]։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է[11]։

7.Արագածոտնի մարզ

Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։
Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։
ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները`Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

8.Գեղարքունիքի մարզ

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։
Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։ Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։
Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։

9.Արարատի մարզ

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։
Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։
Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։
Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

10.Տավուշի մարզ

Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։

Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

 

Տավուշի մարզ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

 

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

 

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 

Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

 

 

Բնական պայմանները և հարստությունը

 

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

 

Տավուշ

Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

 

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

 

Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

 

 

Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

 

Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

 

Տավուշ

Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

 

Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

 

Բնակչությունը

 

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

 

Տավուշ

Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

 

Տավուշ

Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%), որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%):

 

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

 

Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան /

Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք

Գյուղական բնակավայրերի թիվը` 61 բնակավայր

 

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 

ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

 

Տավուշ

Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

 

Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

 

Տավուշ

Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

 

Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

 

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

 

Տրանսպորտ և կապ

Տավուշի մարզով են անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

 

Տավուշ

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է, մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

 

Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

 

Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

Գեղարքունիքի մարզ

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։

 

Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։ Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։

 

Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը

Գործնական աշխատանք

Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։

Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։
Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով։ Դա պայմանավորված է հրաբխային բարձրավանդակի առկայությամբ։ Լայն տարածում ունեն ինչպես մետաղային, այնպես էլ՝ ոչ մետաղային օգտակար հանածոները՝ բարձրավանդակի տարբեր հատվածներում։ Դեռ քարեդարյան շրջանում նախամարդուն հայտնի էր կերակրի աղը: Միջնադարում շահագործվում էին Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղահանքերը։
Լեռնաշխարհի տարածքում առկա են նաև պղնձի, կապարի ու ցինկի հսկայական պաշարներ։ Պղնձի հանքավայրերից հայտնի են եղել Գուգարքի Տաշիրք գավառը, Սյունիքի Վայոց ձոր, Բաղք և Սոթք գավառները, Այրարատի Վարաժնունիք գավառը և Չորրորդ Հայքի Արևմտյան Տիգրիսի ակունքների վրա ընկած շրջանը՝ Արղնին(Արղանա-մադեն)։
Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայր
Պղնձի և դրան ուղեկցող մետաղների համեմատությամբ երկաթն ավելի լայնտարածում ունի։ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ի (7-րդ դար) մեջ հիշատակվում է, որ երկաթով հարուստ են Աղձնիք (Արևմտյան Տիգրիսի հովտում), Տուրուբերան (միջին Արածանիի ավազան և Արաքսի վերնագավառ) և Ուտիք (Կուրի միջին հոսանքի և Փոքր Կովկասի միջև) աշխարհները։ Առանձնապես նշանավոր էին Վանա լճի հարավային ափին գտնվող «Երկաթահատ» կամ «Երկաթահանք» կոչված հանքերը՝ Ընձաքիրաս լեռան մոտ։ Այս նույն հանքավայրից արդյունահանվում էր նաև կապար և այդ պատճառով հանքավայրը հաճախ կոչվել է «Կապարահատ»:
Ազնիվ մետաղներից հիշատակվում են ոսկին և արծաթը: Արծաթի հանքավայրը գտնվում էր Հին Հայաստանի հյուսիսարևմտյան մասում, իսկ ոսկու հանքեր ու ոսկեբերավազներ գտնվում են Սպեր գավառում, Արարատյան դաշտում, Չորրորդ Հայքի Պաղնատուն գավառում, Հայկական Տավրոսի՝ Վանա լճին հարող հատված ու Սյունիքում (Սոտք գավառում)։ Ոսկին և արծաթն իբրև ուղեկցող մետաղներ հանդես են գալիս նաև պղնձի ու գունավոր այլ մետաղների գրեթե բոլոր հանքերում։ Երկրի հրաբիյային շրջաններում և գունավոր մետաղների հանքավայրերում մեծ տարածում ունի ծծումբը:
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել են մի շարք նոր հանքեր՝ մոլիբդեն, սիենիտներ, երկաթ և այլն։ Ռուսական կայսրության ժամանակ հիմնադրվել, իսկ ԽՍՀՄ իշխանության տարիներին զարգացել են գունավոր մետաղների մշակման Ալավերդու և Կապանի քիմիական գործարանները, որոնք նախքան Ղարաբաղյան պատերազմը միացված էին երկաթուղով։ ՀՀ–ն մոլիբդենի իր պաշարների քանակով ոլորտում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Չինաստանից հետո։

Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։
Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։
ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները`Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի: Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում):

Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։
Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը[5]: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։

Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Հայաստանի բաժանումը 1918֊1920 թվականներին

Հայաստանի հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Բրիտանական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայ-Թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։

Հայաստանի Հանրապետությունում վարչական առաջին բաժանումը կատարվել է 1919 թվականի փետրվարին՝ Ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով:
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց հետևյալ գավառների՝ Երևան, Էջմիածին, Սուրմալու (Արաքսի աջ ափը, մոտավորապես համապատասխանում է այսօրվա Իգդիրի շրջանին, որ Թուրքիայի տարածքում է), Դարալագյազ (Վայոց Ձոր), Զանգեզուր, Նոր Բայազետ (Գավառ, այսօրվա Սևանա լճի ավազան), Դիլիջան, Ղարաքիլիսա (այսօր՝ Լոռու մարզ), Ալեքսանդրապոլ (այսօր՝ Շիրակ) և Կարս:

Երկրորդ անգամ վարչական բաժանում տեղի ունեցավ 1920-ի մայիսին: Ընդարձակված հանրապետությունը բաժանվեց ավելի մեծ միավորների՝ 4 նահանգների՝ Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք:

Հայաստանի խորհրդայնացումից հետո հանրապետությունը մի քանի անգամ ենթարկվել է ամբողջական կամ մասնակի վարչատարածքային բաժանումների: 1921 թ. հուլիսին Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանը բաժանվեց 8 գավառի, որոնք իրենց հերթին բաժանվում էին ավելի փոքր միավորների՝ գավառամասերի: Այսպես, Հայաստանն ուներ 8 գավառ և 33 գավառամաս:

Ինչպես կորոնավիրուսը ազդեց Հայաստանի վրա֊Նախագիծ 22.09.2020

Կորոնավիրուսը շատ մեծ բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի և այլ երկրների վրա։Հայաստանում փակվեցին բոլոր ուսումնական հաստատությունները, զբոսաշրջության վայրերը, որոշ խանութներ, մարդիկ կային ովքեր կարանտինի պատճառով չէին կարողանում աշխատել։Տոներ կային, որ չնշվեցին առաջվա նման մեծ շուքով։Իմ կարծիքով միայն վարդավառը ավելի լավ նշվեց քան այլ տոներ։Այս ամռանը ես ընկերուհուս՝ Անիի հետ գնացել էի Ապարանի լիճը, շատ գեղեցիկ էր այնտեղ ամեն ինչ։Մենք վարդավառը հոյակապ նշեցինք և երեկոյան տուն վերադարձանք ուրախ տրամադրությամբ։