Archives

Քննություն` Հասարակագիտություն

1.<<Միտք>> Կրթական֊երիտասարդական նախաձեռնության խմբերում ներառված են ուսանողներ, ուսուցիչներ և երիտասարդներ։Շարժման գլխավոր առաջահերթություններից են տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային ինքնավարությունը, մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարումը։Որպես նախաձեռբություն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 5֊ին։Իսկ որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 31.10.2018 թ.։Նպատակ ունի զարգացնել համայնքները` ակտիվիզմի, երիտասարդների կարողությունների և ունակությունների հզորացման, ինչպես նաև երիտասարդության կամավորության քաղաքացիական կրթության միջոցով։Կազմակերպությունն ունի 30 անդամ, որոնք աշխատում են կամավորական հիմունքներով։

2.Շրջապատող միջավայրը մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրն է։Սովորաբար շրջապատող միջավայր ասելով` հասկանում են միայն շրջապատող միջավայրը, սակայն շրջապատող միջավայրը ավելի լավ հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստակամ միջավայրի տարրերը։Բնության պահպանության հարցերն իրենց դրսևորումն էին գտել սահմանադրության մեջ։Բնության և բնական ռեսուրսներւ պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվում Հայաստանում։
Երևանում և մյուս խոշոր քաղաքներում, արդյունաբերական կենտրոններում ու ձեռնարկություններում կառուցվել ու կառուցվում են աղտոտված ջրերի մաքրման կայաններ։Ոռոգվում ու չորացվում են նոր հողատարածություններ, կառուցցում են ջրամբարներ և այլն։
Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը։Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։

3.Հոդված 20 Քաղաքացիական իրավունակություն

1.Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է հավասարապես։
2.Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ։
Իմ կարծիքով լավ է, որ իրավունքներ և պարտականություններ ունենալու ունակությունը բոլոր քաղաքցիների համար ճանաչվել է Հայաստանում հավասարապես։Կան երկրներ, որտեղ մարդկանց իրավունքներն են ոտնահարում մասնավորապես աղքատների։Կան մարդիկ ովքեր մտածում են, թե հարուստներն ավելի շատ իրավունքներ ունեն ու իրենց ամեն ինչ կարելիա քան աղքատներին(ես ականատես եմ եղել նման դեպքի)։
Այս հոդվածի հետ ես լիովիմ համաձայն եմ, ինձ շատ դուր եկավ ու լավ է որ նման օրենք կա Հայաստանում։

4.Իմ ձևավորած քաղաքական կուսակցությունը ես կանվանեի <<Ուսում>> կուսակցություն։Ես իմ ծրագրի մեջ կնեռարեի այնպիսի աշխատանքներ, որոնք ուսանողի մեջ սեր կարթնացնեին ուսման հանդեպ։
Իմ կուսակցությունը քոլեջներում կբաժաներ այնպիսի գրքեր, որոնք իրենց մեջ կպարունակեյին մոտիվացիա։Ամեն դասի առարկային վերաբերող հետաքրքիր մրցույթներ, խաղեր կկազմակերպեի, որ ուսանողներին գիտելիք տար և ուսանողներն էլ հաճույքով գային դասի։Իմ ձևավորած կուսակցությունը նաև կկազմակերպեր մաքրության օր, որը կլիներ երկու շաբաթը մեկ։Ուսանողները կմաքրեին իրենց քոլեջի շրջակա միջավայրը։