Լեռնագնացություն

Լեռնագնացություն կամ ալպինիզմ, ակտիվ հանգստի, զբոսաշրջության տեսակ, սպորտաձև, որի հիմնական խնդիրը լեռնագագաթները բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Հին դարերում այն նաև կազմել է կրոնական ծեսի մաս։

Լեռնագնացության ակտիվ հանգիստի ու սպորտային ուղղությունները, չնայած միևնույն նպատակի ծառայելուն, էականորեն տարբերվում են իրենց դրսևորման և ներկայացման ձևերով։

Լեռներ բարձրանալը և այնտեղ գտնվելը ճիշտ կազմակերպման դեպքում ամրապնդում են մարզիկի առողջությունը և ակտիվ հանգստի միջոց են։ Բարձրլեռնային վերելքները կապված են նյարդային և ֆիզիոլոգիական մեծ լարվածության հետ։ Կատարվում են ցածր մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի տատանումների, օդի խոնավության, ուժեղ քամիների, բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում։

Ալպինիստը ստիպված է երկար ժամանակ քայլել մեծ բեռով։ Վերելքների ժամանակ օրգանիզմի վրա ազդող գլխավոր գործոնը թթվածնաքաղցն է, որից կտրուկ խանգարվում են շնչառական և սիրտանոթային համակարգերին ֆունկցիաները։ Առանձնապես բնորոշ է շնչառության հաճախացումը, դրա ռիթմի և խորության փոփոխությունը, հաճախ խանգարվում են ախորժակըքունը։

Ալպինիստի օրգանիզմի մի շարք համակարգերում և օրգաններում տեղի ունեցող փոփոխություններն ու խանգարումները, որպես կանոն, ունեն ժամանակավոր, անցողիկ բնույթ և կախված են օրգանիզմի անհատական հատկանիշներից ու մարզվածությունից։ Բարձրությանն ավելի հեշտ հարմարվելու համար նպատակահարմար է աստիճան, կլիմայահարմարումը՝ տարբեր բարձրություններում տեղադրված ալպինիստական ճամբարներում։ Վերելքին կլիմայավարժվելու և նախապատրաստվելու տևողությունը որոշվում է դրա դժվարության աստիճանով։

Մասնակիցների ֆիզիկական և տեխնիկական անբավարար պատրաստվածությունը, խմբի ոչ ճիշտ ընտրված կազմը, երթուղու դժվարության թերագնահատումը, անկարգապահությունը և անհամաձայնեցվածությունը, հանդերձանքի, սննդի վատ որակն ու պակասը, չկարգավորված բժշկական հսկողությունը կարող են դժբախտ պատահարների պատճառ դառնալ։ Ալպինիստների պատրաստման ծրագրի մեջ է մտնում ինքնաօգնության և փոխօգնության եղանակների պարտադիր ուսուցումը։ Ալպինիստ, ճամբարների կենտրոնացման վայրերում ստեղծվում է մշտական փրկարար ծառայություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *