Archives

Քննություն` հայոց պատմություն

Ես կպատմեմ Գագիկ Ա֊ի մասին ով եղել է պատմության հզոր արքաներից մեկը։
Գագիկ Ա թագավորը կառավարել է 990֊1020 թվ.֊ներին։
Գագիկ Առաջինի լրիվ տիտողը <<Շահնշահ հայոց և վրաց>> էր։
Նա հաջորդել է իր եղբորը` Սմբատ Բ֊ին։Գագիկ Ա֊ն Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդին էր։
Գագիկը հորիղ ժառանգություն չի ստացել։Նրա պատանեկությամ և երիտասարդության տարիների մասին ոչինչ հայտնի չէ։
Սմբատ Բ֊ի գահակալման վերջին տարիները լի էին քաղաքական փոթորիկներով։Հայաստանին սպառնում էին արաբական էմիրությունները։Սմբատի դեմ մայրաքաղաք Անիում մեծ դժգոհություն կար։Նա ամուսնացել էր իր հարազատ քրոջ դստեր հետ։
Գագիկը օգտվելոց այդ դժգոհություններից, իր շուրջը հավաքեց հայոց ավագանուն և պետական հեղաշրջում կատարեց.սպանելոց եղբորը գրավեց հայոց գահը։Նրա այդ քայլն ընդվզում է առաջացնում երկրում։
Քանի որ Սմբատ Բ֊ն անժառանգ էր, նրանից հետո ավագության կարգով գահը պիտի ժառանգեր Լոռվա թագավոր Գուրգեն֊Կյուտիկե 1 կամ նրա որդի Դավիթ Ա Անհողինը։Սա էլ պատճառ էր Լոռվա թագավորության ապստամբության։Գագիկի դեմ ապստամբեցին նաև Սյունիքի թագավորությունը և Վանանդը։Վանանդի թագավորության արքայազն Ծիթվասանը Հաղբատում թողած մր արձանագրության մեջ Դավիթ Անողինին կոչում է ինքնակալ արքա։Սա նշանակում է, որ Վանանդի տունը ևս ճանաչում է Գագիկի անօրինությունը և Դավթի օրինական պահանջը։Գահ բարձրանալով` Գագիկ Ա֊ն նախ և առաջ փորձեց ամրապնդել իր իշխանությունը։Նա ամրացրեց հայոց բանակը` թվաքանակը հասցնելով 100 հազարի։
992 թվ.֊ին Գագիկ Ա֊ն արշավեց Սյունիք և մի շարք գավառներ գրավեց Սյունյաց թագավորությունից և Փառիսոսից։Շուտով 998 թվ.֊ին Գագիկի թագավորությանը սպառնաց Ատրպատականի Մամլան ամիրան, որը մեծ զորքով շարժվեց Հայաստան։Գագիկը զորահավաք հայտարարեց, դաշինք կնքեղ Տայքի զորեղ տիրակած Դավիթ Կյուըե պաղատի, վիրաբիսալական թագավորության հետ և Ծումվի ճակատամարտում ջախջախեց թշնամուն։Այս հաղթանակը ամրապնդեց Գագիկի դիրքերը։
Արտաքին հարաբերություններում Գագիկ Ա֊ն բավական ամուր էր զգում։Օրեցօր Բյուզանդիայի ճնշումը մեծանում էր հայոց թագավորությունների դեմ։Բյուզանդիան, ձգտելով դեպի արևելք, փորձում էր գրավել Հայաստանը։Այդ նպատակով 1000 թվականին Արևելք է ժամանում բյուզանդական հզոր միապետ Վասիլ Բ֊ն։Գագիկ Ա֊ն իր պատվից վեր համարեց նրան դիմավորելը և առհամարեց Վասիլին։Գագիկ Ա֊ի օրոք երկրում ծաղկում էր տնտեսությունը։Անիի փառքն ու գեղեցկությունը առավել մեծացան հենց Գագիկւ թագավորության շրջանում։1001 թվականին նրա և Կատրամիդե թագուհու հովանավորությամբ Անիի կենտրոնում վեր խոյացավ Կաթոլիկե տաճարը` Տրդատ ճարտարապետի գլուխգործոցը, որ կառուցել էր Կաթողիկեն Զվարթնոցի նմանությամբ։
Գագիկ Ա֊ն ուներ 3 որդի` Հովհաննես֊Սմբատ, Աշոտ և Աբաս։
Նա մահացավ 1020 թվականին ծեր հասակում։

Իմ կարծիքով Գագիկ Ա֊ն Բագրատունյաց թագավորության ամենահզոր արքան է եղել։Չնայած Գագիկ Ա֊ն իր եղբոր հանդեպ արդար չի վարվել, բայց ամեն ինչ արել է իր երկրի համար։Հզորացրել է բանակը։Ամրապնդել է իր դիրքերը տարբեր տեղերում, ունեցել է շատ հաղթանակներ։Գագիկ Ա֊ի օրոք երկրում ծաղկում է ապրել նաև տնտեսությունը և ամեն ինչ արել իր ժողովրդին գոհացնելու համար։

 

Օգտվել եմ այս կայքից http://archive3.ankakh.com/article/925/gagik–a–bagratunyats-amyenazvoryegh-tirakalehttp://archive3.ankakh.com/article/925/gagik–a–bagratunyats-amyenazvoryegh-tirakale

Հայաստանի բաժանումը 1918֊1920 թվականներին

Հայաստանի հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Բրիտանական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայ-Թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։

Հայաստանի Հանրապետությունում վարչական առաջին բաժանումը կատարվել է 1919 թվականի փետրվարին՝ Ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով:
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց հետևյալ գավառների՝ Երևան, Էջմիածին, Սուրմալու (Արաքսի աջ ափը, մոտավորապես համապատասխանում է այսօրվա Իգդիրի շրջանին, որ Թուրքիայի տարածքում է), Դարալագյազ (Վայոց Ձոր), Զանգեզուր, Նոր Բայազետ (Գավառ, այսօրվա Սևանա լճի ավազան), Դիլիջան, Ղարաքիլիսա (այսօր՝ Լոռու մարզ), Ալեքսանդրապոլ (այսօր՝ Շիրակ) և Կարս:

Երկրորդ անգամ վարչական բաժանում տեղի ունեցավ 1920-ի մայիսին: Ընդարձակված հանրապետությունը բաժանվեց ավելի մեծ միավորների՝ 4 նահանգների՝ Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք:

Հայաստանի խորհրդայնացումից հետո հանրապետությունը մի քանի անգամ ենթարկվել է ամբողջական կամ մասնակի վարչատարածքային բաժանումների: 1921 թ. հուլիսին Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանը բաժանվեց 8 գավառի, որոնք իրենց հերթին բաժանվում էին ավելի փոքր միավորների՝ գավառամասերի: Այսպես, Հայաստանն ուներ 8 գավառ և 33 գավառամաս:

Արշակ Բ և Պապ թագավոր

1.Գրեք Արշակ Բ ու Պապ թագավորների գահակալության ձեր վերլուծությունները և պատասխանեք հետևյալ հարցին.Ի՞նչու և ինչ պայմաններում անկում ապրեց Արշակունյաց թագավորությունը։

Արշակ Բ

Իմ կարծիքով Արշակ Բ֊ն եղել է ամենահայրենասեր թագավորներից մեկը։Նրա բոլոր քայլերը արած իր երկրի համար եղել են արդար ու ճիշտ, սակայն կային շատ խանգարող հանգամանքներ, օրինակ նախարարներն ու որոշ հոգևորականներ։Նրանք ամեն անգամ դեմ էին Արշակ Բ֊ի որոշումներին։Արշակ Բ֊ն ցանկանում էր Հայաստանը տեսնել որպես ազատ և անկախ պետություն, ցանկանում էր նաև միավորված տեսնել իր ժողովրդին։Արշակ Բ֊ն ուզում էր Հայաստանի հետ ամեն հարցում հաշվի նստեյին բոլոր հզոր երկրները։Արշակը երբեք ոչ մեկի կարծիքը հաշվի չի առել, նա ինքնուրույն է իր որոշումները կայացրել ու ամեն ինչ արել իր երկրի համար։Չնայած նրան, որ Արշակ Բ֊ի երկիրը ավելի հզորացնելու ծրագրերը միշտ ձախողվել են, նա երբեք չի հուսահատվեծ և ամեն անգամ փորձեր է կատարել իր նպատակները Հայաստանի հետ կապված իրականացնելու համար։Բայց ցավոք Արշակ Բ֊ն չկարողացավ հասնել իր նպատակին։      Ես հիմա կցանկանայի, որ ներկայիս Հայաստանը ունենար Արշակ Բ֊ի պես հզոր, խելացի, անկոտրուն հոգով թագավոր։

Պապ թագավոր

Ըստ Արշակ Բ֊ի Պապ թագավորին ավելի շատ հուզում էր երկրի ներքին տնտեսական և հոգևոր վիճակը քանց թե արտաքին սահմանները։ Պապը արել է հնարավորինս ամեն ինչ Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար։Նա կատարել է շատ բարեփոխումներ։  Վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։Նա փակել է կուսանոցները`այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։Պապը եղել է իմ ամենասիրելի թագավորներից մեկը, նա իր հոր Արշակ Բ֊ի պես ուներ խիզախ ու մարտնչող հոգի, սակայն վստահել է այնպիսի մարդկանց ում պետք չէր ու ով նրան հասցրեց մահվան։

Արշակունյաց թագավորության անկումը

Արշակունյաց թագավորությունը անկում ապրեց 428 թվականին։Իմ կարծիքով եթե երկրում չլինեին շատ  դավաճանող նախարարներ, թերևս ավելի երկար կարպեր այդ թագավորությունը։Թագավորների դեմ միշտ դուրս են եղել նախարարները։Ես չէի ցանկանա որպեսզի Արշակունյաց թագավորությունը անկում ապրեր, որովհետև այդ թագավորության թագավորների պես խիզաղ, խելացի, իր երկրին հավատարիմ թագավորներ էլ երբեք իմ կարծիքով չեն եղել։