Իմ մասին

Ես Ժասմինա Վարդանյանն եմ, ծնվել եմ 2004 թվականի օգոստոսի 29֊ին։ Սովորել եմ համար 181, Այնթափի համար 1 և Մարտիրոս Սարյանի անվան դպրոցներում։ Փոքր ժամանակ հաճախել եմ պարի, անցյալ տարի գնացել եմ թումո, զբաղվել եմ բասկետբոլով, հիմա զբաղվում եմ հանդբոլով։ Ազատ ժամանակ սիրում եմ տարբեր լեզուներ ուսումնասիրել և ֆիլմեր դիտել։Այս տարի ավարտել եմ 9֊րորդ դասարանը, ինձ խորհուրդ է տվել տատիկիս ընկերուհին, որ հաճախեմ Մխիթար Սեբաստացի քոլեջ, որովհետև այստեղ կա իմ սիրելի մասնագիտությունը։ Ես ընտրել եմ տուրիզմ բաժինը։Քոլեջի մասին իմ տպավորությունները շատ լավն են դասատուները դասերը շատ լավ են բացատրում կուրսեցիներին մասին խոսք չկա բոլորն էլ բարի են հասկացող ու դիմացինին հարգող։ Քոլեջում իմ ամենամոտիկ ընկերուհին Անին է ում հետ ես շփվում եմ 7-րորդ դասարանից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *