Archive | November 18, 2020

Քայլք Պարոն Բլեյանի հետ

Մենք այսօր մեր կրթահամալիրի տնօրեն Պարոն Բլեյանի հետ դուրս էինք եկել քայլքի։Առավոտյան ժամը 9֊ին բոլորս պետք է լինեինք Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ։Միքիչ սպասելուց հետո, եկավ Պարոն Բլեյանը, պատմեց մեզ Ալեքսանդր Թամանյանի մասին, բաժանեց մեզ թղթեր, որտեղ գրված էր, թե Եղիշե Չարենցը ինչ բանաստեղծություն էր գրել ի պատիվ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին։Բոլորովս միասին ընթերցեցինք այդ բանաստեղծությունը ու շարունակեցինք մեր քայլքը։Բարձրացանք կասկադով, հիացանք Երևանի գեղեցկությամբ, Պարոն Բլեյանը մեզ ծանոթացրեց քաղաքի բոլոր փողոցների հետ։Հետո գնացինք Մանումենտ, այդտեղից էլ շատ գեղեցիկ է երևում մեր Երևանը։Մի փոքր զրուցեցինք և լուսանկարեցինք այդ գեղեցիկ տեսասարանը։Եղանք Մայր Հայաստանի մոտ, Պարոն Բլեյանը պատմեց արձանի մասին, մեզ հետ էր եկել նաև Վրացերենի ուսուցչուհի, նա պատմեց, որ Վրաստանում նույնպես կա այդպիսի արձան։Ման եկանք այգիով, զրուցեցինք տարբեր թեմաներից, ժամանեց ավտոբուսը և եկանք քոլեջ։Ես շատ տպավորված եմ այսօրվա  քայլքից, որոշել եմ ամեն անգամ մասնակցել։