Archive | October 8, 2020

Հարց֊պատասխան



1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ, ուղտի ականջում քնած֊դինջ, լուն ուղտ դարձնել֊պուճուր բանը մեծ բան սարքել, կրիայի քայլերով֊դանդաղ, անկողին ընկնել֊հիվանդանալ, գլուխ գլխի տալ֊մտածել, խելքի ծով֊խելացի։

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ, փոքր մի բան ուռճացնել, խելացի, դանդաղ, հիվանդանալ:

2.Գտի′ր հոմանիշները.

Շիշ֊սրվակ, սայր֊շեղբ,  շիրիմաքար֊շեմք, նյարդ, շիվ,  ջիղ,  տապան, ոստ, սեմ:

3. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Անին պետք է Խնամի իր տատիկին։

Մեր խնամին այսօր եկել էր մեզ հյուր։

Ներկերի խանութից ես գնեցի գունավոր ներկ։

Ներկերից ինձ ամենաշատը դուր եկավ դեղին ներկը։

Նա աղաց սուրճը։

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող-դառնահամ, ալիքներով ծփացող, ինքն իրեն մոռացած֊ինքնամոռաց, մտքերի մեջ մոլորված, ոսկուց ձուլված֊ոսկեձուլ, կյանքը սիրող:

5. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:

Գերանը վաղուց …….. ՝ դեռ անցյալ ……. հաճախադեպ տեղատարափ …….. ժամանակ, գուցե և ավելի առաջ, բայց պապը նոր միայն ……..:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ, փոքր-ինչ …… մեղեդին թախիծով պարուրեց …… ՝ դաժան ….. կարծրացած հոգին և …….. նրան:

(տխրել, մոռանալ, զինվորական, մարտ)

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….                      Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։

Քուչակին վերագրվող հայրենները ունեն սիրային և պանդխտային բովանդակություն, որոնք գրված են միջին հայերենով։

Հայրենը կոչվում են այն բանաստեղծությունները, որի յուրաքանչյուր տողը տասնհինգ վանկ է, որը բաժանվում է ութ յոթ մասերի։Միջնադարում բանաստեղծության այս տեսակը շատ տարածված է։

Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ – եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր: