Առաջադրանք

1.Փակագծերում տրված բառերը համապատասխանեցնելով` կապակցություններ կազմել։

Քեզ պես, ընտանիքով հանդերձ, նրանից զատ, ձեզ հետ, ծննդի առթիվ, դստեր համար, ինձ վրա, ըստ երևույթին, ունեցվածքով հանդերձ, մեզ նման, հանուն հայրենիքի, ձեզ մոտ։

2.Հետևյալ բառերի կողքին իմաստով հարմար բայեր դրեք։
Դարձյալ֊գնալ, մասամբ֊կրկնել, մեկիկ֊մեկիկ֊հաշվել, հաճախ֊գրել հազիվ֊լռել, ամբողջովին֊կարդալ չափազանց֊խոսել, բոլորովին֊չհանդուրժել, համարյա֊վերջացնել

3.Առանձին նախադասությունների մեջ գործածել, ծրագրել և ծրագրավորել, հավաքել և հավաքագրել, ցույց տալ և ցուցադրել բայերը։

Նա ծրագրել էր այս շաբաթ գնալ հանգստանալու։
Նրանք ծրագրավորել էին այդ ֆունկցիան հեռախոսի մեջ։

Տատիկս հավաքել էր բոլոր գրքերը։
Մրցույթի համար բոլոր լավ խաղացողներին հավաքագրում էին։

Անին ցույց տվեց իր նոր հեռախոսը։
Մոդելը բեմում ցուցադրեց նոր զգեստը։

4.Հետևել բառերի ճիշտ գրությանը։
Համընթաց, լուսնկա, անակնկալ, մերթընդմերթ, հյուրընկալ, անըմբռնելի, կորնթարդ, գերեվարել, հոգեվարք, ոսկեվազ, գոտևորել, ոսկևորել, սեթևեթել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *