Աշխարհագրության հաշվետվություն

1.Ընդհանուր աշխարհագրություն

Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունը` կենսոլորտը, տնտեսագիտությունը` մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:
Բնական միջավայրի խելամիտ օգտագործման ու վերափոխման ուղիների
բացահայտումը դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը:
Աշխարհահամակարգերի զարգացման միտումների, մարդու ազդեցության հետևանքով
դրանցում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրությունը հնարավորություն է
տալիս իրականացնելու աշխարհագրական կանխատեսումներ: Ժամանակակից
աշխարհագրությանը բնորոշ է ուսումնասիրության համակարգային մոտեցումը, երբ
բազմակողմանի վերլուծության են ենթարկվում բնական և հասարակական երևույթների
ու բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը: Աշխարհագրության վերափոխիչ–
կառուցողական խնդիրներից են նաև բնահասարակական տարածական տարբեր
համակարգերի ¥մարդածին լանդշաֆտներ¤ նախագծումն ու ծրագրումը,
հասարակության տարածքային կազմակերպման բարելավումը: Ներկայումս
աշխարհագրության մեջ լայն տարածում են ստանում համաաշխարհագրական այն
գիտելիքները, որոնք ընդգրկում են և՛ բնական, և՛ հասարակական բաղադրիչներ:
Աշխարհագրական գիտելիքների միասնացման արդյունքում զարգանում է ընդհանուր
աշխարհագրությունը: Ընդհանուր աշխարհագրությունը ձևավորվում և զարգանում է
երեք հիմնական ուղղություններով: Առաջինը բնության և հասարակության
փոխազդեցության ուսումնասիրման ու վերլուծության ուղին է: Մի կողմից
ուսումնասիրվում են հասարակության զարգացման ու տարածքային կազմակերպման
վրա բնական միջավայրի ազդեցությունները (արդյունավետ բնօգտագործման
հիմնահարցերը), մյուս կողմից` բնական միջավայրի վրա հասարակության
ազդեցությունները (բնապահպանական հիմնահարցերը): Երկրորդը բնական և
հասարակական երևույթների տարածքային վերլուծության ուղին է: Ուսումնասիրվում են
այդ երևույթների տարածքային կազմակերպման ընդհանուր գծերն ու
օրինաչափությունները: Երրորդը երկրագրական և տարածաշրջանային վերլուծության
ուղին է: Համալիր ուսումնասիրվում են երկրների և տարածաշրջանների բնությունն ու
հասարակությունը՝ իրենց բաղադրիչներով:
Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում
Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների`
քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝
աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի
մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտություն`հասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են
քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն
օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛
հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին
բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները: Դրանք են
ընդհանուր ֆիզիկական աշխարհագրությունը երկրագիտություն),
հնէաաշխարհագրությունը, լանդշաֆտագիտությունը, մայրցամաքների և օվկիանոսների
աշխարհագրությունը:
Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հասարակական
գիտությունների՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, պատմության
հետ:

 

2.Աշխարհագրական թաղանթի հատկանիշները

Աշխարհագրական թաղանթի կարևորագույն և առավել հայտնի օրինաչափությունը զոնայականությունն է: Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Զոնայականության գլխավոր պատճառը Երկրի գնդաձևությունն է, որի հետևանքով, ըստ աշխարհագրական լայնությունների, արեգակնային էներգիան բախշվում է անհավասարաչափ: Դրանով են պայմանավորված մթնոլորտային ճնշման, տեղումների, ցամաքի ու օվկիանոսների ջրերի, հողաբուսական ծածկի ու կենդանական աշխարհի զոնայական դրսևորումները: Զոնայականության վերաբերյալ պատկերացումները ձևավորվել են դեռ հին Հունաստանում և հիմնված են եղել հին հույների կողմից առաջ քաշած Երկրի գնդաձևության գաղափարի վրա: Իսկ աշխարհագրական թաղանթի այդ օրինաչափության գիտական հիմնավորումը տրվել է ռուս աշխարհագրագետ Վ. Դոկուչաևի կողմից 19–րդ դարի վերջերին: Ճառագայթային էներգիայի զոնալ բաշխվածության կարևոր հետևանքներից մեկը երկրագնդի վրա ջերմային գոտիների առաջացումն է: Առանձնացնում են ջերմային հինգ գոտիմեկ տաք կամ շոգ գոտի, երկու բարեխառը գոտի, երկու ցուրտ գոտի: Ջերմային այդ գոտիների սահմաններում առանձնացվում են չորս հիմնական և երեք միջանկյալ կլիմայական գոտիներ: Երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացման և խոնավացման ազդեցության տակ ձևավորվում են օդային զանգվածների չորս հիմնական տիպերը հասարակածային,
արևադարձային, բարեխառն, բևեռային:

 

3.Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը

Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորումը երկարատև պատմական գործընթաց է, որն սկսվել է առաջին պետությունների առաջացմամբ և շարունակվում է նաև մեր օրերում:
Այդ ձևավորումը հիմնականում ընթանում է դանդաղ՝ երկրների սոցիալտնտեսական կարգի փոփոխման, պետությունների միավորման կամ տրոհման հետևանքով: Սակայն, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կտրուկ արագացնում են քաղաքական քարտեզի ձևավորման գործընթացը: Նման իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածները կոչվում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման փուլեր:
Առանձնացնում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման մի շարք փուլեր, որոնց տարանջատումը պայմանական է: Ստորև կներկայացվեն քաղաքական քարտեզի ձևավորման փուլերը՝ առանձնացնելով նրանց բնորոշ կարևոր իրադարաձությունները:Առաջին փուլի (հին փուլ) սկիզբը համընկնում է առաջին պետությունների առաջացման հետ և տևում է մինչև 5-րդ դար:
Այս փուլում են ստեղծվել, զարգացել և անկում ապրել Հին աշխարհի պետությունները, ինչպիսին էին Հին Հռոմը, Աթենքը, Ասորեստանը, Ուրարտուն, Հին Եգիպտոսը և այլն:

4.Զարգացած և զարգացող երկրներ

Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ:

Զարգացող երկրները սովորաբար ներկայացվում են հետևյալ ենթախմբերով:
Առաջին ենթախումբը ներկայացնում են, այսպես կոչված, առանցքային երկրները՝
Հնդկաստանը, Չինաստանը և Մեքսիկան: Սրանք տիրապետում են մարդկային, բնական
և տնտեսական հսկայական ներուժի և շատ առումներով զարգացող երկրների
առաջատարներն են:
Երկրորդ ենթախումբը կազմում են նավթարտահանող երկրները, որոնք «նավթային
դոլարների» հոսքի շնորհիվ ունեն մեկ շնչի հաշվով բավական բարձր ՀՆԱ (6–10 հազ.
դոլար). երբեմն այն անցնում է 20 հազ. դոլարից:

 

5.Աշխարհի բնակչությունը

Ժողովրդագրության մեջ աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ[1]։ Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի[2] և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի[3]։

Աշխարհի բնակրության հաշվարկները 1800-ից 2100 թվականներին հիմնված «բարձր», «միջին» և «ցածր» Մակի 2015 թվականի զեկույցի և ՄԱԿ-ի մինչև 1950 թվականի պատմական հաշվարկների վրա:
Բնակչության աճի գրաֆիկ տվյալները ստացվել են Համաշխարհային բանկի կողմից Google-ի միջոցով:

Աշխարհի բնակչության տոկոսային հարաբերկացությունը ըստ երկրների:

Աշխարհի բնակչությունը շարունակաբար աճում է 1315-1317 թվականների Մեծ սովից և 1350 թվականի Սև մահից հետո, երբ բնակչությունը մոտ 370 միլիոն էր[4]։ Բնակչության աջի գլոբալ մակարդակը ամենաբարձր արժեքը ստացել է 1955-ից 1975 թվականներին և կազմել է միջինը 1.8 տոկոս, իսկ 1965-ից 1970 թվականներին եղել է 2,1 տոկոս[5]։ Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում[5]։ Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել[6] և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին[7]։
Ընդհանուր տարեկան ծնունդների ամենաբարձր մակարդակը եղել է 1980-ական թվականների վերջին, մոտ 139 միլիոն[8] և 2011 թվականի դրությամբ կանխատեսվում է, որ կմնա հաստատում 135 միլիոնի սահմաններում[9], մինչդեռ մահերը հաշվվում են 56 միլիոն և 2040 թվականին կանխատեսվում է կդառնա մոտ 80 միլիոն[10]։ Աշխարհի բնակչության միջին տարիքը 2018 թվականի դրությամբ կազմել է 30.4 տարեկան[11]։

6.ՀՀ ընդհանուր բնութագիրը

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում[6][7], թեև աշխարհա-քաղաքական և մշակութային առումներով գտնվում է արևելյան և հարավարևելյան Եվրոպայում։ Հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է[Ն 1], իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը[8]։Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում[1]։Հայաստանը 1-ին պետությունն է,որը պետական կրոն է հռչակել քրիստոնեությունը 301 թվականին։
Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի ▼2 930 450 մարդ (2017)[9] բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն[10]։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է[11]։

7.Արագածոտնի մարզ

Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։
Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։
ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները`Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

8.Գեղարքունիքի մարզ

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։
Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։ Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։
Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։

9.Արարատի մարզ

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։
Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։
Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։
Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

10.Տավուշի մարզ

Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։

Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

 

Տավուշի մարզ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

 

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

 

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 

Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

 

 

Բնական պայմանները և հարստությունը

 

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

 

Տավուշ

Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

 

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

 

Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

 

 

Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

 

Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

 

Տավուշ

Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

 

Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

 

Բնակչությունը

 

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

 

Տավուշ

Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

 

Տավուշ

Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%), որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%):

 

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

 

Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան /

Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք

Գյուղական բնակավայրերի թիվը` 61 բնակավայր

 

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 

ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

 

Տավուշ

Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

 

Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

 

Տավուշ

Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

 

Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

 

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

 

Տրանսպորտ և կապ

Տավուշի մարզով են անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

 

Տավուշ

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է, մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

 

Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

 

Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

Առաջադրանքներ

1.Տրված նախադասություններին ավելացնել նախադաս և վերջադաս դերբայական դարձվածքներ

Հասմիկը կարդում էր։
Մենք դիտում էինք հեռաստանները։
Նավապետը հրամաններ էր արձակում։

Հասմիկը կարդում էր` վայելելով գրքի յուրաքանչյուր տողը։
Մենք դիտում էինք հեռաստանները` բնության գեղեցիկ տեսարանները վայելելով։
Կանգնած կենտրոնում` Նավապետը հրամաններ էր արձակում։

1.Ընգծել տվյալ բառերի ածանցները։

Երկունք, պարապունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։

Ունք
Ունք
Ունք
Ունք
Ունք
Ունք
Մունք
Ունք
Ունք
Մունք
Մունք
Մունք
Մունք

3.Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։

Սեր֊ սիրային, սիրել
Ծաղիկ֊ ծաղկավոր, ծաղկել
Գործ֊ գործնական, գործածվել
Դաթար֊անդաթար,դաթարել
Աղմուկ֊աղմուկային, աղմկացուցիչ
Մայր֊մայրական/մայրենի, մայրանալ
Ընկեր֊ընկերական, ընկերանալ
Զգուշություն֊ զգուշավոր, զգուշանալ
Քար֊քարե, քարանալ

Համո Սահյան

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Ինքնաստուգում

1.Առաջին օգնություն սննդային թունավորումների ժամանակ։
2.ԳՄՕ պարունակությունը սննդի մեջ, ո՞րն է ԳՄՕ֊ն, ո՞ր կազմակերպությունն է ԱՄՆ֊ում արտադրում ամենաշատ ԳՄՕ ապրանքները։
3.ՀՀ֊ի արգելոցները և արգելավայրերը։
4.Էկոլոգիական հետքը ի՞նչ է, ի՞նչպես է որոշվում։
5.ՀՀ խոտաբույսերը, դեղաբույսերը։

1. Առաջին օգնությունը թունավոր սննդի մնացորդների մաքրումն է ստամոքսից, կարող ենք օգտագործել լուծողական միջողները։

2. ԳՄՕ֊ն դա գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմն է, որը կազմված է բույսերից կամ կենդանիներից։

3. Արգելոցներ ` Խոսրովի անտառ, Շիկահողի արգելոց, Էրեբունու արգելոց։
Արգելավայրեր` Արագածի արգելավայր, Արզական֊Մեղրաձորի արգելավայր։

4. Էկոլոգիական հետքը դա մարդկային պահանջարկի չափորոշիչն է, երկրի էկոհամակարգերի վրա։

5. Ավելուկ

Ավելուկը օգտագործվում է թե առօրյա կյանքում թե բժշկության մեջ։Այն դրական ազդեցություն է թողում մարդու օրգանիզմի վրա։Ավելուկը բժշկության մեջ կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց։

Առաջադրանքներ

1.Գրել հետևյալ բառերի հականիշները։
Շատախոս֊քչախոս
Տեղյակ֊անտեղյակ
Շնորհալի֊շնորհազուրկ, ապաշնորհ
Բարձրանալ֊իջնել
Հաղթանակ֊պարտություն
Սուր֊բութ
Սահմանադրական֊հակասահմանադրական
Զառիվեր֊զառիթափ
Հեղափոխական֊հակահեղափոխական
Բարեբախտաբար֊դժբախտաբար
Մակընթացություն֊տեղատվություն
Բախտավոր֊դժբախտ, անբախտ

2.Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։
Շուշանն ասաց մորը, որ Տեր Գևորգի ավետարանն ընգնավոր էր։
Մայրի’կ, Տեր Գևորգի ավետարանն ընգնավոր էր,_ասաց Շուշանը։

Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։
֊Զինվորնե’ր, գրոհի անցեք,_հրամայեց գնդապետը։

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։
Մտածում էի.<<կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ>>։

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է և այդ հողում իրենց սպանում են։
Մարդն ասաց.
֊Սա մեր հողն է և այս հողում մեզ սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։
Ուզում էր։
֊Վճռական որոշում ընդունել։

Գեղարքունիքի մարզ

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։

 

Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։ Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։

 

Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը

Ավելուկով և ձավարով ապուր

1 կապ ավելուկ, 0.5 բաժակ մանր ձավար, 1 հատ գլուխ սոխ, 2 հատ կարտոֆիլ, 2 ճաշի գդալ ալյուր, ձեթ, սխտոր, աղ, սև պղպեղ
Ավելուկը մկրատով կտրում ենք և վրան լցնում տաք ջուր ու պահում 15 րոպե: Ջուրը քամում, լվանում և լցնում ենք եռացող ջրի մեջ: Երբ սկսի նորից եռալ, ավելացնում ենք ձավարը և մանր կտրատած կարտոֆիլը։
Սոխը մանր կտրատած ձեթով սոխառած ենք անում, ավելացնում ենք ալյուրը և շարունակում բովել մինչև վարդագույն դառնալը: Պատրաստի սոխառածը լցնում եբք ճաշի վրա, համեմում աղով և սև պղպեղով: Եփում ևս 5 րոպե:

Առաջադրանքներ

1.Պատումն ամբողջացնել

Թեև անտառներից վաղուց եմ հեռացել, բայց միտքս շարունակ այնտեղ է՝ ծառերի կանաչ , ազատ թագավորության մեջ։Այլևս չեմ դիմանում, ուզում եմ ետ վերադառնալ, այնտեղի մաքուր օդը, գեղեցիկ բնությունը ոչմիբանի հետ չեմ փոխի։Անտառում այնքան խաղանդ ու է, որ չես ուզում գալ քաղաք ու լսես մեքենաների, մարդկանց ձայները, շնչես ոչ այդքան մաքուր օդը։Ես կրկին կցանկանայի գնալ և հանգստանալ քաղաքի այս թոհուբոհից։

2.Ոսկի, դառն, կարմիր, սև, գորշ բառերը գործածել նախադասությունների մեջ փոխհաբերական իմաստով։

Իմ մայրիկը ոսկի ձեռքեր ունի։
Նա շատ դառը բնավորություն ունի։
Մեր վրա սև ամպերը էր կուտակվել։
Նրա գորշ դեմքը փչացրել էր բոլորիս տրամադրությունը։

Հ. Թումանյանի պոեմների վերլուծություն

<<Մարո>>

Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները։
Մարոն փոքրիկ աղջիկ էր ում ուզում էին ամուսնացնել։ Նրա միակ հույսը իր ծնողներն էին սակայն նրանք էլ չօգնեցին։ Նրա հայրը վախենալով մարդկանց կարծիքներից չօգնեց իր աղջկան։Մարոյին փոխանակ օգնեին, դուրս շպրտեցին տանից։ Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել ձորը։Կարծում եմ, որ Մարոյի մահվան համար միայն մեղավոր էր հասարակությունը։

<<Լոռեցի Սաքոն>>

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում… Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն։
Աժդահա Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը նրան խելագարության էին հասցնում։Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում, հորիք ու նան են ներկայանում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խալագարվում է Սաքոն։Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկի՝ Սաքոյի պատմությունը: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը։