Արեգակնային ճառագայթում

Արեգակնային ռադիացիաԱրեգակի էլեկտրամագնիսական և մասնիկային ճառագայթում։ Արեգակնային ռադիացիայի հիմնական մասը (մոտ 48%), որն ընկած է սպեկտրի տեսանելի տիրույթում ({\displaystyle \lambda =0,4-0,76\mu }), Երկրի վրա ու մթնոլորտում ընթացող պրոցեսների էներգիայի հիմնական աղբյուրն է։ Մթնոլորտի վերին սահմանում մեկ րոպեում, 1 սմ2 մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան կոչվում է արեգակնային հաստատուն և հավասար է 2 կալ/սմ2, իսկ ամբողջ Երկրագունդը մեկ րոպեում Արեգակից ստանում է 2, 5-1018 կալ էներգիա։ Ակտինոմետրիայում Արեգակնային ռադիացիան լայն իմաստով հասկացվում է որպես արեգակնային լույս, որը մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում։ Մթնոլորտի վիճակից ու ճառագայթի անցած ճանապարհից կախված՝ Արեգակնային ռադիացիայի ինտենսիվությունը թուլանում է և Երկրի մակերևույթի վրա կազմում է 1, 0—1, 5 կալ/սմ2 ր՝ Արեգակնային ռադիացիան Երկրի մակերևույթ է հասնում անմիջական և ցրված վիճակում՝ կազմելով գումարային ռադիացիան, որի մեծությունը օրվա և տարվա ընթացքում աճում է Արեգակի բարձրությանը համընթաց։ Արեգակնային ռադիացիան ուժեղանում է ըստ բարձրության, ընդ որում մթնոլորտի ստորին շերտերում՝ ավելի արագ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *