Archive | February 1, 2021

Գոյական

Տեքստից դո′ւրս գրիր գոյականները:

Շուրջը անդորր ամայություն էր: Արծաթագույն սփռոցի նմանվող ծովը փռված էր չորս կողմը, և լսվում էր միայն պղտոր ջրի ճողփյունը: Նավը շարժվում էր քամուն համընթաց: Ծովի երեսը պատել էր թանձր մառախուղը, որ հոգնեցնում էր մարդու հայացքը։

Անդորր
Ամայություն
Սփռոց
Ծով
Կողմ
Ջուր
Ճողփյուն
Նավ
Քամի
Երես
Մառախուղ
Մարդ
Հայացք

2.Գրի′ր հետևյալ բառերի հոգնակի թիվը.

Նավավար, արծվաբույն, տպատառ, ոտնաչափ, գյուղագիր, հորաքույր, վիրաբույժ:

Նավավարներ
Արծվաբներ
Տպատառեր
Ոտնաչափեր
Գյուղագիրներ
Հորաքույրեր
Վիրաբույժներ

Թևավոր խոսքեր

 

Գորդյան հանգույց
Ըստ հունական դիցաբանության փռյուգյական թագավոր Գորդեոսը Զևսի տաճարին է նվիրաբերում երկանիվ մի սայլ, որին լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով։ Գուշակներն ասել էին, որ նա, ով կկարողանա քանդել հանգույցը, կտիրանա աշխարհին։Ալեքդանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու, հանում է թուրը ու մի հարվածով կտրում է հանգույցը։Այստեղից էլ առաջացել է <<Գորդյան հանգույց>> արտահայտությունը, որը նշանակում է խառնաշփոթ, խճճված հարց։

Երկնային մանանա
Ըստ Աստվածաշնչի` Աստված 40 տարի անընդհատ` ամեն առավոտ, երկնքից սնունդ` մանանա էր ուղարկում հրեաներին, երբ նրանք անապատներով գնում էին Ավետիաց երկիր։Այստեղից էլ առաջացել է <<Երկնային մանանա>> արտահայտությունը, որ նշանակում է հաճելի, խիստ ցանկալի, հեշտ ձեռք բերվող բարիք։

Կռիվ հողմահացների դեմ
Ծագել է իսպանացի գրող Միգել դե Սևանտեսի <<Դոն Քիշոտ>> գրքից, որտեղ պատկերվում է Դոն Քիշոտի կռիվը հողմահացների դեմ։Արտահայտությունը նշանակում է անմիտ պայքար, որ մղվում է երևակայական թշնամու դեմ։