Archive | February 10, 2021

Արցախի բառբարի բառարան

Ադա֊այ տղա
Ախպեր֊եղբայր
Աճի֊այ աղջիկ
Ամալ կալ֊կազդուրվել
Ամալ ա կյամ֊ստացվում է
Ամալ չի կյամ֊չի ստացվում
Ամեռնը֊ամառ
Ամի֊հորեղբայր
Անգլամազ֊անխելք
Անջուկ֊ականջ
Աշկ֊աչք
Արխ֊առու
Աքա֊հորաքույր
Բաբաթ֊նորմալ
Բաբո֊տատիկ
Բանդ֊գավազան
Բեջիթ անել֊շուտ անել
Բիբի֊մորաքույր
Բյո֊սարդ
Բոթուլ֊շիշ
Բռի֊կոպիտ
Բաջանախ֊տիկրոջ քրոջ ամուսին

Բնագիտությունը նախադպրոցականնի խմբում, Տեքստի մշակում

Նախադպրոցական երեխաները ստանալով բնագիտության մասին ստանալով նախնական գիտելիք կարողանում են իրենց մեջ խթանել մտածողության և բնության ուսումնասիրման գործընթացը։Երեխան սկսում է մտածել, վերլուծել, համեմատել տարբեր բնության երևույթները և կազմում է նախնական պատկերացում իր շուրջը գտնվող աշխարհի մասին։                                                       Ամպերում ջրային գոլորշիները սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում: