Բնագիտությունը նախադպրոցականնի խմբում, Տեքստի մշակում

Նախադպրոցական երեխաները ստանալով բնագիտության մասին ստանալով նախնական գիտելիք կարողանում են իրենց մեջ խթանել մտածողության և բնության ուսումնասիրման գործընթացը։Երեխան սկսում է մտածել, վերլուծել, համեմատել տարբեր բնության երևույթները և կազմում է նախնական պատկերացում իր շուրջը գտնվող աշխարհի մասին։                                                       Ամպերում ջրային գոլորշիները սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *