Archive | February 22, 2021

Mi casa

Mi casa estara’n chale adosado das pisos.Tendra’ uno salon, cocina, dos dormitorios, aseo y baño.Hay un jardi’n grande y hermoso frente a la casa.Estara’ en la sala uno grande mesa, cuatro silla, uno television y uno sofa, dos sillos.Estara en la cocina vitroceramica, lavavallas, lavadora, horno y frigorifico.Estar en las domitros dos grande armario, espeyo, television y camas.

Հայաստանի բաժանումը 1918֊1920 թվականներին

Հայաստանի հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Բրիտանական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայ-Թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։

Հայաստանի Հանրապետությունում վարչական առաջին բաժանումը կատարվել է 1919 թվականի փետրվարին՝ Ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով:
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց հետևյալ գավառների՝ Երևան, Էջմիածին, Սուրմալու (Արաքսի աջ ափը, մոտավորապես համապատասխանում է այսօրվա Իգդիրի շրջանին, որ Թուրքիայի տարածքում է), Դարալագյազ (Վայոց Ձոր), Զանգեզուր, Նոր Բայազետ (Գավառ, այսօրվա Սևանա լճի ավազան), Դիլիջան, Ղարաքիլիսա (այսօր՝ Լոռու մարզ), Ալեքսանդրապոլ (այսօր՝ Շիրակ) և Կարս:

Երկրորդ անգամ վարչական բաժանում տեղի ունեցավ 1920-ի մայիսին: Ընդարձակված հանրապետությունը բաժանվեց ավելի մեծ միավորների՝ 4 նահանգների՝ Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք:

Հայաստանի խորհրդայնացումից հետո հանրապետությունը մի քանի անգամ ենթարկվել է ամբողջական կամ մասնակի վարչատարածքային բաժանումների: 1921 թ. հուլիսին Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանը բաժանվեց 8 գավառի, որոնք իրենց հերթին բաժանվում էին ավելի փոքր միավորների՝ գավառամասերի: Այսպես, Հայաստանն ուներ 8 գավառ և 33 գավառամաս:

Առաջադրանքներ

1.Տրված գոյականներից կազմել ածականներ
Հայ֊հայկական
Հույն֊ հունական
ռուս֊ռուսական
պարսիկ֊պարսկական
քուրդ֊քրդական
աֆղան֊աֆղանական
աղվան֊աղվանական
թաթար֊թաթարական
չեղ֊չեղական
լեհ֊լեհական
լեզու֊լեզվական
բեկոր֊բեկորային
ժամանակ֊ժամանակային
կարգ֊անկարգ
օր֊օրական
գիր֊գրական
բառ֊բառային
բառարան֊բառարանային
արքա֊արքայական
թագավոր֊թագավորական
կյանք֊կենսական
ցեղ֊ցեղական
պապ֊պապական
հայր֊հայրական
մայր֊մայրական
հայրապետ֊հայրապետական
հեղինակ֊հեղինակային
անուն֊անանուն
քարոզիչ֊քարոզչական
թարգմանիչ֊թարգմանչական
խոսակից֊խոսակցական

Մաշտոց֊Մաշտոցյան
Դանիել֊Դանիելյան
Երևան֊երևանյան
Կովկաս֊կովկասյան
Տերյան֊տերյանական
կիսամյակ֊կիսամյակային
վեպ֊վիպական
բանաստեղծ֊բանաստեղծական
Ամանոր֊ամանորյա
անձրև֊անձրևոտ
տարածք֊տարածքային
գրաբար֊գրաբարյան
բարբառ֊բարբառային
ժարգոն֊ժարգոնային

2.Խմբավորել որակական և հարաբերական ածականները

Քարաշեն֊հարաբերական
Ուժեղ֊որական
Կաղնեփայտե֊հարաբերական
Ջահել֊որակական
Խոշոր֊որակական
Մռայլ֊որակական
Ազատ֊որակական
Դեղին֊որակական
Աղմկոտ֊որակական
Ապերախտ֊որակական
Հայրական֊հարաբերական
Գունավոր֊հարաբերական
Տհաս֊որակական
Սիրելի֊որակական
Ժպտուն֊որակական
Ամառային֊հարաբերական
Բարձրագույն֊որակական
Պողպատակուռ֊հարաբերական
Երկաթյա֊հարաբերական
Մայրենի֊հարաբերական
Հոտավետ֊հարաբերական
Կավաշեն֊հարաբերական
Հրացանավոր֊հարաբարեկան
Ծաղկավոր֊հարաբերական
Ապաշնորհ֊որակական
Ավանդական֊որակական
Համեղ֊որակական
Գյուղական֊հարաբերաական
Թավշյա֊հարաբերական
Ցողապատ֊հարաբերական
Ազգային֊հարաբերական
Յոթգլխանի֊հարաբերական