Հ. Թումանյանի թևավոր խոսքերից

Թևավոր խոսքեր

<<Օրեր են կմթնեն, անց կկենան>> Հ. Թումանյանի արտահայտությունն է <<Գիքորը>> պատմվածքից, Համբոյի խոսքերն էին ուղված Գիքորին։

<<Հացի կտոր տանքն ու քարթուն կտան, կերակրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդա…օրեր են կմթնեն, անց կկենան…>>։

Օգտագործվում է երբ մեկին ցանկանում են հանգստացնել, որ պատահած դեպքը կանցնի ու ժամանակ ընթացքում կմոռացվի։

<<Մի կաթիլ մեղր>>
Հ.Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է։Թումանյանը իր ստեղծագործության մտահղացումը վերցրել է միջնադարի առակագիր Վարդան Այգեկցու <<Կաթ մեղու պատճառ պատերազմին>> առակից։
Օգտագործվում է չնչին բանից մի մեծ աղմուկ֊աղաղակ բարձրացնելը ծաղրելու համար։

<<Ապրե`ք երեխեք, բայց մեզ պես չապրեք>>։Հ. Թումանյանի արտահայտությունն է <<Հին օրհնություն>> բանաստեղծությունից։
Թևավոր խոսքի իմաստն այն է, որ սերունդներն իրենց զավակներին ավելի լավ կյանք են մաղթում, քան իրենք են ապրել, սակայն ամեն մի սերունդ ունենում է իր բաժին դժվարությունները կյանքը։

<<Էս սարն իմն է, էս ծառն իմն է>>։Հ.Թումանյանի արտահայտությունն է ` <<Չարի վերջը>> բալլադից։Այս արտահայտությունը օգտագործվում է, երբ անօրեն մեկը փորձում է տիրանալ ուրիշի ունեցվածքին։

Ձախորդ փանոս
Հ.Թումանյանի մշակած ժողովորդական հեքիաթի հերոսն է։
Այդպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ամեն գործ ձախողվում է և մեծ մասամբ` իրենց խելքից։

Բալը թանկ է
Առաջացել է Թումանյանի <<Գիքորը>> պատմվածքից։
Օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանկանում են ընդգծել միամտությունը։Հաճախ ասվում է նայև հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորամանկել, բայց ծիծաղելի դրության մեջ են ընկնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *