Archive | February 2021

Dulce hogar

1.Donde vive la familia de Raul?

La familia de Raul vive en una casa privada fuera de la ciudad.

2.Cuantos pisos tiene el chale?

Dos pisos

3.Que hay alrededor de la casa.

Alrededor de la casa hay un jardin.

4.Donde esta el salon-comedor?

En la plants baja, a la izquierda de la entrada, esta el salon-comedor.

5.Que hay en el salon?

Alli en el centro hay una mesa grande ovalada con ocho sillas alrededor,un aparador, un divan. Delante de la chimenea hay tres sillones.El television esta encima de la comoda.

6.Donde esta la cocina?

Frigorifico, horno microondas, cocina electrical, lavadora y lavavajillas.

7.Como esta equipada la cocina?

La cocina esta equipada con muchos electrodomesticos.

8.Que habitaciones estan en  el segundo piso?

Hay cuatro dormitories.Ademas en casa hay tres cuartos debaño, uno abayo y dos arriba.

9.Por que hay mucha Liz en el habitacion de Raul?

La habitacion de Raul espequena pero chana con mucha Liz porque hay un balcony que da a la piscina.

10.Que muebles hay en la habitacion de Raul?

En su habitacion hay una cama con una mesita de noche a su lado derecho, un armario ropero.Junto al balcon hay un escritorio con una silla y un dillon.

11.Donde estan los libros y discos favoritism de Raul?

Encima del escritorio hay tres estanterias con los libros y discos favoritism de Raul.

 

 

 

 

Բնածին աղետներ, որոնք սպառնում են Հայաստանին

Վտանգավոր երկրաբանական երևույթներ և ընթացքներ

Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած երկրակեղևում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։

Երկրաշարժ

Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում է մեծ հեռավորություններիվրա։

Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) և ավերիչ (8 և ավելի բալեր)։

Սողանք

Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի և լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ընթացքների հետևանքով։

Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին և մանր) և ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր և դանդաղ)։

Դարափուլ(քարաթափում)

Լեռների և ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների և մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետևանքով։

3. Վտանգավոր ջրաբանական (հիդրոլոգիական) երևույթներ և ընթացքներ

Ջրաբանական (հիդրոլոգիական) ծագում ունեցող իրադարձություն կամ ջրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած տարբեր բնական կամ ջրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որոնք կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների, շրջակա բնական միջավայրի վրա։

Սելավ

Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք, որը բաղկացած է ջրի և փուխր բեկորային ապարների խառնուրդից և հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրևների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաև՝ քարակարկառների և անցկալների ճեղքման հետևանքով։

Դասակարգվում է ըստ հզորության (ուժեղ, միջին և թույլ հզորությունների)։

Ձնահյուս

Լեռների զառիվար լանջերով դեպի ներքև արագ, հանկարծակի առաջացող ձյան և (կամ) սառույցի շարժում, որը սպառնում է մարդկանց կյանքի և առողջությանը, պատճառում է նյութական վնասներ։

Հեղեղում

Տարածքների ջրածածկում, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետևանքով, ինչպես նաև ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։

Գետավարարում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միևնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետևանքով և բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած և տևական ջրի մակարդակի բարձրացմամբ՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

Հորդացում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը կարող է բազմիցս կրկնվել տարվա տարբեր եղանակներին, բնութագրվում է ջրի ծախսի և մակարդակի կտրուկ ու կարճատև բարձրացմամբ և առաջանում է անձրևների և ձնհալքի հետևանքով՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

Ջրակալում

Գետնաջրերի մակարդակի բարձրացում, որը խախտում է տարածքի բնականոն օգտագործումը, շինարարությունը և դրա վրա տեղադրված օբյեկտների շահագործումը։

Ջրածածկում

Գետավարարման կամ հորդացման ժամանակաշրջանում տարածքների ծածկումը ջրով։

Ցածր նվազամակարդակ

Ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

4. Վտանգավոր օդերևութաբանական երևույթներ և ընթացքներ

Մթնոլորտում առաջացած բնական երևույթներ և ընթացքներ տարբեր բնական գործոնների կամ դրանց միասնական ազդեցությամբ, որոնք ունեն կամ կարող են ունենալ խոցող ներգործություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։

Ուժեղ քամի

Օդի շարժումը երկրի մակերևույթի նկատմամբ այնպիսի արագությամբ կամ արագության հորիզոնական բաղադրիչով, որը 14մ/վ-ից ավելի է։

Փոթորկանք

Քամու կտրուկ կարճատև ուժգնացում մինչև 20-32 մ/վ, որն ուղեկցվում է փոխանցական (կոնվեկցիոն) ընթացքների հետ կապված դրա ուղղության փոփոխմամբ։

Փոթորիկ

Ավերիչ ուժգնությամբ և զգալի երկարատևությամբ քամի, որի արագությունը գերազանցում է 32 մ/վ։

Ցիկլոն

Օդի ցածր ճնշմամբ և քամու փոթորկային արագությամբ մթնոլորտային խոտորում, որն առաջանում է արևադարձային գոտիներում և հանգեցնում ավերածությունների և մարդկային զոհերի։

Արևադարձային ցիկլոնի տեղական անվանումը՝ տայֆուն է։

Մրրիկ

20 մ/վ-ից ավելի արագությամբ երկարատև շատ ուժեղ քամի, որը առաջացնում է ուժեղ ալեկոծություններ ծովում և ավերածություններ ցամաքում։

Պտտահողմ

Մթնոլորտային գոյացություններ ուղղահայաց կամ թեք առանցքի շուրջ՝ օդի պտտողական շարժումով։

Մրրկասյուն

Ավերիչ ուժ ունեցող ուժեղ մեծածավալ մթնոլորտային պտտահողմ՝ մոտ 1000 մ տրամագծով, որտեղ օդի պտտային արագությունը հասնում է 100 մ/վ։

Տևական անձրև

12-ից 48 ժամվա ընթացքում 70 մմ-ից ոչ պակաս հեղուկ տեղումների քանակ, որը կարող է առաջացնել գետերի հորդացումներ, ջրածածկումներ։

Տեղատարափ

Կարճատև մթնոլորտային տեղումներ՝ մեծ ուժգնությամբ, սովորաբար անձրևի կամ ձյան տեսքով։ Քանակը՝ 30 մմ և ավելի՝ մինչև 1 ժամվա ընթացքում։

Կարկուտ

Մթնոլորտային տեղումներ, որոնք գալիս են տարվա տաք ժամանակաշրջանում 5 մմ մինչև 15 մմ (20 մմ-ից ավելիի դեպքում՝ խոշոր կարկուտ) տրամագծով խիտ սառցամասնիկների տեսքով, սովորաբար տեղատարափի հետ համատեղ ամպրոպի ժամանակ։

Ուժեղ ձյունատեղում

Երկարատև ուժգին ձյունաթափում, որը բերում է տեսանելիության զգալի նվազեցմանը և փոխադրամիջոցների երթևեկության դժվարեցմանը (խափանմանը)։ Քանակը 20 մմ և ավելի՝ մինչև 12 ժամվա ընթացքում։

Ամպրոպ

Մթնոլորտային երևույթ, կապված հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ, ուղեկցվող երկնքի և երկրի միջև բազմաթիվ էլեկտրական պարպումներով, ձայնային երևույթներով, ուժեղ տեղումներով, երբեմն կարկուտով։

Մերկասառույց

Խիտ սառույցի շերտ, որն առաջանում է երկրի մակերևույթի վրա անձրևի կամ մառախուղի գերպաղած կաթիլների սառցակալման դեպքում։

Ուժեղ ձնաբուք

Երկրի մակերևույթի վերևում ուժեղ քամու միջոցով ձյան տարածում, հնարավոր է տեղացող ձյան հետ մեկտեղ, որը հանգեցնում է տեսանելիության նվազեցմանը և հաղորդակցուղիների խափանմանը։ 12 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վրկ և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով։

Ինչպես պաշտպանվել երկրաշարժից

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք ա. եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚ բ. եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։
Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։
գ.կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚
դ.պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚
ե.զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել‚
զ.ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚ է. շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚ ը.փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։
Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում ա. հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ տարածություն, բ. երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար, դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։
Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։
Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։
Մնացեք մեքենայում‚ հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։ Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից և շտապ օգնությունից։
Եթե մետրոյում եք Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։
Այդ դեպքում՝ ա. խուճապի մի մատնվեք և առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը, բ. Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք, գ.5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը, դ. դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։ Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։
Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
ա.Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։
բ.Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:

English homework

Look at the pictures.Label the furniture.Use the words in the box.

Armchair-բազկաթոռ

bath֊լոգարան

bed֊մահճակալ

chair֊աթոռ

cooker֊կաթսա

cupboard֊պահարան

door֊դուռ

fridge֊սառնարան

shower֊ցնցուղ

sink֊լվացարան

table֊սեղան

toilet֊զուգարան

window֊պատուհան

1.door 2.Fridge 3.cooker 4.sink 5.window 6.table 7.chair 8.bed 9.cupboard 11.armchair 12.shower 13.toilet 14.bath

Շաբաթվա օրեր

The days of the week-շաբաթվա օրեր

Monday-երկուշաբթի

Tuesday-երեքշաբթի

Wednesday-չորեքշաբթի

Thursday-հինգշաբթի

Fridey֊ուրբաթ

Saturday-շաբաթ

Sunday-կիրակի

Day-օր

Week-շաբաթ

Weekend-հանգստյան օրեր

 

The months of the year-տարվա ամիսներ

January-հունվար

February-փետրվար

March-մարտ

April-ապրիլ

May-մայիս

June-հունիս

July-հուլիս

August-Օգոստոս

September-Սեպտեմբեր

October-հոկտեմբեր

November-Նոյեմբեր

December-Դեկտեմբեր

Month-ամիս

Year-տարի

Մարո պոեմից մեկ հատված

3.Ժիր էր Մարոն, դուրեկան,

Նոր էր իննը տարեկան,

Նըրանց տանը երբ մի օր

Եկան երկու եկավոր:

Ու Մարոյի մայրիկը

Երբ որ բերավ, դրավ լիքը

Խոնչեն նըրանց առաջին,

– Շնորհակալ ենք մենք, ասին,

Տաշտներդ լի հաց լինի,

Դռներըդ միշտ բաց լինի.

Հաց չենք ուզում ձեզանից,

Հող տըվեք մեզ ձեր տանից…

Էն ժամանակ Մարոյի

Հայրիկն առավ արաղի

Լիքը բաժակն ու ասաց.

– Կամքդ լինի, Տեր Աստված…

Նըշանեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին:

Անսեռ և Սեռական բազմացում

Բազմացում կամ վերարտադրում, կենսաբանական գործընթաց, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։ Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։
Կալանխոե (Kalanchoe pinnata) բույսի տերևի եզրերին առաջացող նոր օրգանիզմները։ Դիմացի բույսը ունի մոտ մեկ սանտիմետր բարձրություն։

Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Անսեռ բազմացումը հատուկ չէ միայն միաբջիջ օրգանիզմներին։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։

Սեռական բազմացման էվոլյուցիան կենսաբանների համար մեծ գաղտնիք է։ Սեռական բազմացման դեպքում օրգանիզմների միայն 50% -ն է բազմանում[1], օրգանիզմները հաջորդ սերունդներին են փոխանցում սեփական ժառանգական տեղեկատվության ընդամենը 50%-ը[2]։

Սեռական բազմացման ժամանակ սովորաբար անհրաժեշտ է երկու մասնագիտացած օրգանիզմների կամ դրանց հատուկ բջիջների փոխհարաբերություն, որոնք անվանվում են գամետներ և պարունակում են այդ օրգանիզմների մարմնական բջիջների քրոմոսոմի հավաքակազմի կեսը։ Այս գամետները սովորաբար ձևավորվում են մեյոզի հետևանքով։ Սեռական բազմացման դեպքում հիմնականում արական առանձնյակը բեղմնավորում է նույն տեսակի իգական առանձնյակին՝ ձևավորվում է բեղմնավորված բջիջ՝ զիգոտ։ Սրա արդյունքում առաջանում են սերունդներ, որոնց գենետիկական հատկանիշները ծագում են ծնողական հատկանիշներից։

Հուշեր Թումանյանի մասին

Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:
Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:
***

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին…
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
***

Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում: Մի օր թումայանը ինձ (Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս: Ահարոնյանը գրում էր. «Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:
Թումանյանը ծիծաղեց և ասաց.
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս…ֆլա՛ն-ֆստա՛ն…
***

Ամերիկացիներից մեկը, չգիտեմ թե ինչու, հարց տվեց թումանյանին.
-Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացնիների մեջ:
-Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում, – պատասխանում է գրողը:
***
Թումանյանը հաճախ էր ասում.
-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:
Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
***
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…, – ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, Խփի՛ր…
Է ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

English Homework

Read Liz’s posting from her new e-pal Laura.Fill in the spaces with my, your, his, her, our or their.

Hey Liz,

Thanks for your last email! And i loved the photos of your friends and family-I looked at them yesyerday. Your mum and dad look really nice in the photo.So now I’ll tell you about me and my family here in Switzerland.I’ve got two brothers.Her names are Lukas and Andreas and theyre 16 and 19.My mother is American and his name is Christine.My Dad is Swiss German-he’s from Zurich, and his  name is Dieter.We live in Geneva.My house has got four bedrooms and a small garden.We’ve got a dog and we think he’s lovely. Her name’s Zak.

Please tell me some more about your friends.I’d really like to meet more English people!

See ya,

Laura

 

Colours-գույներ

White-սպիտակ

Black-սև

Brown-շականակագույն

Pink-վարդագույն

Red֊կարմիր

Green-կանաչ

Yellow-դեղին

Blue-կապույտ

Orange-նարնջագույն

 

Mi casa

Mi casa estara’n chale adosado das pisos.Tendra’ uno salon, cocina, dos dormitorios, aseo y baño.Hay un jardi’n grande y hermoso frente a la casa.Estara’ en la sala uno grande mesa, cuatro silla, uno television y uno sofa, dos sillos.Estara en la cocina vitroceramica, lavavallas, lavadora, horno y frigorifico.Estar en las domitros dos grande armario, espeyo, television y camas.