Archive | May 12, 2021

Քննություն` հայոց պատմություն

Ես կպատմեմ Գագիկ Ա֊ի մասին ով եղել է պատմության հզոր արքաներից մեկը։
Գագիկ Ա թագավորը կառավարել է 990֊1020 թվ.֊ներին։
Գագիկ Առաջինի լրիվ տիտողը <<Շահնշահ հայոց և վրաց>> էր։
Նա հաջորդել է իր եղբորը` Սմբատ Բ֊ին։Գագիկ Ա֊ն Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդին էր։
Գագիկը հորիղ ժառանգություն չի ստացել։Նրա պատանեկությամ և երիտասարդության տարիների մասին ոչինչ հայտնի չէ։
Սմբատ Բ֊ի գահակալման վերջին տարիները լի էին քաղաքական փոթորիկներով։Հայաստանին սպառնում էին արաբական էմիրությունները։Սմբատի դեմ մայրաքաղաք Անիում մեծ դժգոհություն կար։Նա ամուսնացել էր իր հարազատ քրոջ դստեր հետ։
Գագիկը օգտվելոց այդ դժգոհություններից, իր շուրջը հավաքեց հայոց ավագանուն և պետական հեղաշրջում կատարեց.սպանելոց եղբորը գրավեց հայոց գահը։Նրա այդ քայլն ընդվզում է առաջացնում երկրում։
Քանի որ Սմբատ Բ֊ն անժառանգ էր, նրանից հետո ավագության կարգով գահը պիտի ժառանգեր Լոռվա թագավոր Գուրգեն֊Կյուտիկե 1 կամ նրա որդի Դավիթ Ա Անհողինը։Սա էլ պատճառ էր Լոռվա թագավորության ապստամբության։Գագիկի դեմ ապստամբեցին նաև Սյունիքի թագավորությունը և Վանանդը։Վանանդի թագավորության արքայազն Ծիթվասանը Հաղբատում թողած մր արձանագրության մեջ Դավիթ Անողինին կոչում է ինքնակալ արքա։Սա նշանակում է, որ Վանանդի տունը ևս ճանաչում է Գագիկի անօրինությունը և Դավթի օրինական պահանջը։Գահ բարձրանալով` Գագիկ Ա֊ն նախ և առաջ փորձեց ամրապնդել իր իշխանությունը։Նա ամրացրեց հայոց բանակը` թվաքանակը հասցնելով 100 հազարի։
992 թվ.֊ին Գագիկ Ա֊ն արշավեց Սյունիք և մի շարք գավառներ գրավեց Սյունյաց թագավորությունից և Փառիսոսից։Շուտով 998 թվ.֊ին Գագիկի թագավորությանը սպառնաց Ատրպատականի Մամլան ամիրան, որը մեծ զորքով շարժվեց Հայաստան։Գագիկը զորահավաք հայտարարեց, դաշինք կնքեղ Տայքի զորեղ տիրակած Դավիթ Կյուըե պաղատի, վիրաբիսալական թագավորության հետ և Ծումվի ճակատամարտում ջախջախեց թշնամուն։Այս հաղթանակը ամրապնդեց Գագիկի դիրքերը։
Արտաքին հարաբերություններում Գագիկ Ա֊ն բավական ամուր էր զգում։Օրեցօր Բյուզանդիայի ճնշումը մեծանում էր հայոց թագավորությունների դեմ։Բյուզանդիան, ձգտելով դեպի արևելք, փորձում էր գրավել Հայաստանը։Այդ նպատակով 1000 թվականին Արևելք է ժամանում բյուզանդական հզոր միապետ Վասիլ Բ֊ն։Գագիկ Ա֊ն իր պատվից վեր համարեց նրան դիմավորելը և առհամարեց Վասիլին։Գագիկ Ա֊ի օրոք երկրում ծաղկում էր տնտեսությունը։Անիի փառքն ու գեղեցկությունը առավել մեծացան հենց Գագիկւ թագավորության շրջանում։1001 թվականին նրա և Կատրամիդե թագուհու հովանավորությամբ Անիի կենտրոնում վեր խոյացավ Կաթոլիկե տաճարը` Տրդատ ճարտարապետի գլուխգործոցը, որ կառուցել էր Կաթողիկեն Զվարթնոցի նմանությամբ։
Գագիկ Ա֊ն ուներ 3 որդի` Հովհաննես֊Սմբատ, Աշոտ և Աբաս։
Նա մահացավ 1020 թվականին ծեր հասակում։

Իմ կարծիքով Գագիկ Ա֊ն Բագրատունյաց թագավորության ամենահզոր արքան է եղել։Չնայած Գագիկ Ա֊ն իր եղբոր հանդեպ արդար չի վարվել, բայց ամեն ինչ արել է իր երկրի համար։Հզորացրել է բանակը։Ամրապնդել է իր դիրքերը տարբեր տեղերում, ունեցել է շատ հաղթանակներ։Գագիկ Ա֊ի օրոք երկրում ծաղկում է ապրել նաև տնտեսությունը և ամեն ինչ արել իր ժողովրդին գոհացնելու համար։

 

Օգտվել եմ այս կայքից http://archive3.ankakh.com/article/925/gagik–a–bagratunyats-amyenazvoryegh-tirakalehttp://archive3.ankakh.com/article/925/gagik–a–bagratunyats-amyenazvoryegh-tirakale

Քննություն` Հասարակագիտություն

1.<<Միտք>> Կրթական֊երիտասարդական նախաձեռնության խմբերում ներառված են ուսանողներ, ուսուցիչներ և երիտասարդներ։Շարժման գլխավոր առաջահերթություններից են տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային ինքնավարությունը, մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարումը։Որպես նախաձեռբություն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 5֊ին։Իսկ որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 31.10.2018 թ.։Նպատակ ունի զարգացնել համայնքները` ակտիվիզմի, երիտասարդների կարողությունների և ունակությունների հզորացման, ինչպես նաև երիտասարդության կամավորության քաղաքացիական կրթության միջոցով։Կազմակերպությունն ունի 30 անդամ, որոնք աշխատում են կամավորական հիմունքներով։

2.Շրջապատող միջավայրը մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրն է։Սովորաբար շրջապատող միջավայր ասելով` հասկանում են միայն շրջապատող միջավայրը, սակայն շրջապատող միջավայրը ավելի լավ հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստակամ միջավայրի տարրերը։Բնության պահպանության հարցերն իրենց դրսևորումն էին գտել սահմանադրության մեջ։Բնության և բնական ռեսուրսներւ պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվում Հայաստանում։
Երևանում և մյուս խոշոր քաղաքներում, արդյունաբերական կենտրոններում ու ձեռնարկություններում կառուցվել ու կառուցվում են աղտոտված ջրերի մաքրման կայաններ։Ոռոգվում ու չորացվում են նոր հողատարածություններ, կառուցցում են ջրամբարներ և այլն։
Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը։Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։

3.Հոդված 20 Քաղաքացիական իրավունակություն

1.Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է հավասարապես։
2.Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ։
Իմ կարծիքով լավ է, որ իրավունքներ և պարտականություններ ունենալու ունակությունը բոլոր քաղաքցիների համար ճանաչվել է Հայաստանում հավասարապես։Կան երկրներ, որտեղ մարդկանց իրավունքներն են ոտնահարում մասնավորապես աղքատների։Կան մարդիկ ովքեր մտածում են, թե հարուստներն ավելի շատ իրավունքներ ունեն ու իրենց ամեն ինչ կարելիա քան աղքատներին(ես ականատես եմ եղել նման դեպքի)։
Այս հոդվածի հետ ես լիովիմ համաձայն եմ, ինձ շատ դուր եկավ ու լավ է որ նման օրենք կա Հայաստանում։

4.Իմ ձևավորած քաղաքական կուսակցությունը ես կանվանեի <<Ուսում>> կուսակցություն։Ես իմ ծրագրի մեջ կնեռարեի այնպիսի աշխատանքներ, որոնք ուսանողի մեջ սեր կարթնացնեին ուսման հանդեպ։
Իմ կուսակցությունը քոլեջներում կբաժաներ այնպիսի գրքեր, որոնք իրենց մեջ կպարունակեյին մոտիվացիա։Ամեն դասի առարկային վերաբերող հետաքրքիր մրցույթներ, խաղեր կկազմակերպեի, որ ուսանողներին գիտելիք տար և ուսանողներն էլ հաճույքով գային դասի։Իմ ձևավորած կուսակցությունը նաև կկազմակերպեր մաքրության օր, որը կլիներ երկու շաբաթը մեկ։Ուսանողները կմաքրեին իրենց քոլեջի շրջակա միջավայրը։