Archive | May 17, 2021

Առաջադրանքներ

1.Կետադրել տրված տեքստը։

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։Հաստատ չեմ կարող ասել՝ լույսի՞ց էր, թե՞ այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին, երբ նայեցի դրանց։
<<Ես պետք է, որ իսկապես հոգնած լինեմ >>,֊մտածեցի` ճաշացանկը դնելով սեղանին։
Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։
<<Ձեզ համար խմելու ինչ որ բան չբերե՞մ,մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը>>,֊ասաց նա։
Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի և նա գնաց բերելու։

2.Կազմել նոր բարդ բառեր` տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։

Ճաշացանկ֊նախաճաշ
Հուսահատ֊անհույս
Կիսալուսին֊մեկուկես, խաղակես
Սպիտակաթույր֊ ձյունասպիտակ
Հաշվապահ֊մարդահաշիվ, վերջնահաշիվ
Անձնակազմ֊վեհանձն

3.Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադասությունը։

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի` չիմանալով ինչ պատասխանել։
Ես, չիմանալով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի։
Չիմանալով ինչ պատասխանել` ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի։